74 տարեկան հասակում մահացել է ամերիկացի, ինֆորմատիկայի եւ ծրագրավորման մասնագետ Լարի Թեսլերը։ Նա է հայտնագործել համակարգչային «կտրել», ««քոփի» անել», «տեղադրել» գործառույթները,- տեղեկացնում է BBC-ն։
Նրա հայտնագործած հրամանների` Cut (Ctrl+x), Copy (Ctrl+c) եւ Paste (Ctrl+v) շնորհիվ անձնական համակարգիչներով աշխատանքը դարձել է ավելի հեշտ եւ հարմար։
60-ականներին Թեսլերը Սթենֆորդի համալսարանում ինֆորմատիկա է ուսումնասիրել, ապա աշխատել Apple-ում եւ դարձել փոխնախագահ։ Նա մասնակցել է մի շարք ծրագրերի մշակմանը, մասնավորապես՝ Macintosh եւ Lisa համակարգիչների համար։ Նա նաեւ աշխատել է Xerox ընկերությունում։