Այսօր 69 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր և դերասան Պատրիս Շերոն։ Այս մասին փոխանցում է Variety-ն։ Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ թոքերի քաղծկեղից։
Շերոն հայտնի է իր թատերական և օպերային բեմադրություններով։ Ֆիլմաշխարհում նրան մեծ համբավ է բերել «Մարգո թագուհի»-ն ֆիլմը, որի համար արժանացել է Կանի կինոփառատոնի ժյուրիի, ինչպես նաև «Սեզարի» կինոփառատոնի հինգ մրցանակների։ Ավելի ուշ նկարահանված՝ «Եղբայր» ֆիլմի համար նա ստացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակ։
Շերոնի վերջին ֆիլմը «Հետապնդումն էր»։ Շերոնը մի քանի տասնյակ թատերական բեմականացումների հեղինակ է։