Մահացել է ՀԱՀ նախկին նախագահ եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան։ Այդ մասին դեկտեմբերի 6-ին, ուրբաթ օրվա գիշերը հայտարարել է Ջեյկոբ Զումա պետության ներկայիս նախագահը,- հաղորդում է Reuters գործակալությունը։
95-ամյա Մանդելան մահացել է Յոհանեսբուրգի իր տանը՝ երկարատեւ հիվանդությունից հետո։ Մարդու իրավունքների պաշտպանը տառապում էր թոքային վարակով։
Ինչպես հայտնել է Զուման, Մանդելային կհուղարկավորեն պետական մակարդակով՝ հավուր պատշաճի։ ՀԱՀ նախագահը հրաման է տվել, ի նշան հանգուցյալ առաջնորդի հիշատակի՝ իջեցնել դրոշները։