տուն Աշխարհ Մահացել է Հոսնի Մուբարաքը. TASS.ru

Մահացել է Հոսնի Մուբարաքը. TASS.ru

292
0

Այսօր Կահիրեում կյանքի 92-րդ տարում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Այս մասին հայտնում է TASS.ru-ն հղում անելով Al-Yaum al-Sabia տեղեկատվական գործակալությանը: Այլ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։

Հոսնի Մուբարաքը Եգիպտոսի չորրորդ նախագահն էր` 1981-ից մինչև 2011 թ.։ 2011 թվականի հունվարի 25-ին Եգիպտոսում բռնկվեցին լայնածավալ ժողովրդական ցույցեր, որոնց գլխավոր պահանջը Մուբարաքի ռեժիմի հրաժարականն էր։ 2011 թ փետրվարի 10-ի ուշ երեկոյան Մուբարաքը իր լիազորությունները հանձնեց Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանին։ 2011 թ. փետրվարի 11-ին հրաժարական տվեց՝ փոխանցելով իշխանությունը զինված ուժերի բարձրագույն խորհրդին։