տուն Հասարակություն Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, Յուրի Դավթյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, Յուրի Դավթյանը

191
0

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբի ղեկավար Յուրի Դավթյանը…։

Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է:

Յուրի Դավթյան (1929, հունիսի 10, Վանաձոր), դիրիժոր։ ՀՀ ժողովրդական արտիստ (1984)։

1938 թվականին ընդունվել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում։

1962-1963 թվականներին մաստեր-կլաս է անցել պրոֆեսոր Մարկևիչի մոտ։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում` որպես ստաժոր։ 1953-1963 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։

1966-1974 թվականներին և 1976 թվականին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ 1973-1974 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։

1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1979 թվականից՝ պրոֆեսոր։ 1980-2000 թվականներին` Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր։

Ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է։ Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ։ Համերգներով հանդես է եկել Ռումինիայում,Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում։