Հոկտեմբերի 27-ի երեկոյան բրիտանական Քեմբրիջում 76 տարեկանում սրտի անբավարարությունից մահացել է նախկին խորհրդային այլախոհ, գրող Վլադիմիր Բուկովսկին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նա ԽՍՀՄ այլախոհների շարժման հիմնադիրներից էր և հակախորհրդային գործունեության համար 12 տարի անցկացրել է բանտում ու ենթարկվել հարկադիր բուժման: 1976-ին խորհրդային կառավարությունը նրան փոխանակեց Չիլիի կոմունիստների առաջնորդ Լուիս Կորվալանի հետ: Այդ ժամանակից սկսած՝ Բուկովսկին ապրում էր Մեծ Բրիտանիայում: