Կյանքից հեռացել է լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը։ Նա 57 տարեկան էր:
Գերման Ավագյանը ծնունդով Վրաստանի Իմերեթի շրջանից էր:
1989 թվականից, որպես ազատ լուսանկարիչ, նա համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերի, մտավոր առողջության խնդիրների, հանքարդյունաբերության, հաշմանդամության ու աղքատության խնդիրների։
Գերման Ավագյան՝ դոկումենտալ լուսանկարիչ, մարդ, ում ստեղծած լուսանկարները պատմություններ են, ում ստեղծած լուսանկարները փոխել են ճակատագրեր ու դեպքերի ընթացք։
Սրով ներկայացնում ենք լուսանկարչի արխիվային հարցազրուցներից մեկը, որը նկարահանվել է CV-ի շրջանակներում` 2012 թվականին:
Հեղինակ և վարող` Նարեկ Բախտամյան