Այսօր 71 տարեկանում մահացել է բրիտանացի հանրահայտ դերասան Բոբ Հոսքինսը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դերասանի գործակալը նշել է, որ դերասանը մահացել է թոքաբորբից: 2012 թվականից Հոսքինսը դադարեցրել էր իր կարիերան Պարկինսոնի հիվանդության պատճառով, որը նրա մոտ հայտնաբերվել էր ավելի վաղ:
Հոսքինսը ֆիլերում նկարահանվել է 1970-թվականներից: Ամենամեծ համբավը նրան բերել է «Ով է մատնել Ռոջեր ճագարին» ֆիլմում կատարած դերը: Նա «Մոնա Լիզա» ֆիլմի համար ստացել է «Ոսկե գլոբուս», BAFTA և «Ոսկե արմավի տերև» մրցանակներ, ինչպես նաև նշվել է «Օսկարի» անվանակարգերից մեկի թեկնածուների ցուցակում: