Մահացել է ամերիկացի հայտնի ջազ կիթառահար, կոմպոզիտոր Ջիմ Հոլը։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Հոլի կինը տեղեկացրել է, որ ամուսինը մահացել է Նյու Յորքի իր բնակարանում ոչ երկարատև հիվանդությունից հետո։
Ջիմ Հոլը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 4-ին Նյու Յորքի Բաֆալո քաղաքում։ 1960-ականներին նա ձայնագրել է ջազային լավագույն ալբոմներից մեկը, որից հետո էլ առավել հայտնի է դարձել։ Բացի համերգներից, նա նաև դասավանդել է, ինչպես նաև երաժշտություն գրել թատրոնների համար։ Հանդես է եկել այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Սոնի Ռոլինզը, Օրնեթ Քոլմենը, Բիլ Էվանսը և այլն։