տուն Քաղաքական Միջազգային Մահապատիժ Տեխասում՝ 15 տարի անց

Մահապատիժ Տեխասում՝ 15 տարի անց

154
0

Yowell-Inset-AP

Ամերիկյան Տեխաս նահանգում մահապատժի է ենթարկվել 43-ամյա Մայքլ Յովելը։ 1998-ին Լաբոկ քաղաքում նա սպանել էր իր ծնողներին և 89-ամյա տատիկին։ Այս մասին հաղորդում է News.ru-ն։

Երեքշաբթի օրը դաշնային վերաքննիչ դատարանը մերժել էր Յովելի հայցը՝ մահապատժի իրականացումը հետաձգելու խնդրանքով։ Յովելին ներարկել են դեղամիջոց, իսկ 19 րոպե անց փորձագետները ֆիքսել են նրա մահը։ 15 տարի առաջ թմրամոլ Յովելը սպանել էր իր հորն ու մորը, որոնք նրան մեղադրել էին տնից գումար գողանալու մեջ։ Սպանությունից հետո նա պայթեցրել էր բնակարանը, որի հետևանքով զոհվել էր նաև նրա տատը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here