տուն Քաղաքական Միջազգային Մահաբեր նոր լուծույթը տանջալից մահվան պատճառ է դարձել մահապատժի դատապարտված ամերիկացու համար

Մահաբեր նոր լուծույթը տանջալից մահվան պատճառ է դարձել մահապատժի դատապարտված ամերիկացու համար

231
0

lethal-injection

ԱՄՆ-ի Օհայո նահանգում նախօրեին իրականացված մահապատիժն անկանխատեսելի ելք է ունեցել:

Արդեն տեղկացրել էինք, որ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները 1994 թվականին մարդ սպանած և մահապատժի դատապարտված 53-ամյա Դենիս ՄըքԳուայրի մահապատիժը պետք է իրականացնեին նոր լուծույթով, որը նախկինում չէր փորձարկվել: Դատապարտյալի փաստաբանները մեկ շաբաթ շարունակ պահանջում էին հետաձգել մահապատժի իրականացումը, քանի որ մտահոգություն ունեին, որ իրենց պաշտպանյալը կտանջվի ներարարկման ժամանակ: Սակայն քերեակատարողական հիմնարկը մերժում էր նման հնարավորությունը:

Երեկ իրականացել են փաստաբանների ամենավատ սպասումները: Եթե նախկինում ներարկումից հետո մահապատժի ենթարկվածն անմիջապես անշարժանում էր, իսկ մահն արձանագրվում էր շատ կարճ ժամանակ անց, ապա այս անգամ ամեն ինչ այլ կերպ է ընթացել: Մահապատժի ենթարկվածը, լուծույթի ներարկումից հետո, որոշ ժամանակ անշարժ է մնացել, այնուհետև ուժեղ բղավել է, այդ բղավոցը նման է եղել խռռոցի, որից հետո շուրջ 10 րոպե տղամարդը անկանոն շարժվել է` փորձելով բերանով օդ քաշել:

Դատապարտյալի մերձավորները պատրաստվում են դատի տալ իշխանություններին՝ նման տանջալից մահապատժի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here