ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է բանաձև, որն ուղղված է անհատական տվյալների պաշտպանությանը հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Բանաձևն ընդունվել է միաձայն: Բանաձևը կներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատմանը, որի քվեարկությունը կկայանա դեկտեմբեր ամսին: Հեղինակները հույս են հայտնել, որ առանձին երկրներ կդադարեն լրտեսել համացանցի միջոցով և անարգել չեն ստանա անձնական տվյալները:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը գաղտնազերծել էր ամերիկյան մի շարք փաստաթղթեր, որոնցից պարզ էր դարձել, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունները լրտեսում են օտարերկրացիների, այդ թվում ` շուրջ 30 երկրների ղեկավարների: