ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը կոչ է անում կազմակերպության անդամ երկրներին երաշխավորել անհատի անձնական տվյալների գաղտնիությունը համացանցում։
Բանաձևն ընդունվել է Բրազիլիայի և Գերմանիայի առաջարկով։ Առաջարկը հետևել է ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության կողմից միջազգային առաջնորդներին և միլիոնավոր սովորական քաղաքացիներին լրտեսելու վերաբերյալ Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված փաստաթղթի բուռն քննարկումներին։
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի դաշնային դատարանը որոշում է կայացրել, որ ԱԱԳ-ի կողմից զանգվածային գաղտնալսումները հակասահմանադրական են։ Այդ գործողությունները որակվել են որպես ներխուժում անձնական կյանք։