տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի 2 աշխատակիցներ Սոմալիում սպանվել են

ՄԱԿ-ի 2 աշխատակիցներ Սոմալիում սպանվել են

91
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

ՄԱԿ-ի 2 աշխատակիցներ սպանվել են Սոմալիի կենտրոնական մասում գտնվող Գալկայո քաղաքում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Տեղի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների խոսքերով՝ համաշխարհային կազմակերպության աշխատակիցներին գնդակահարել են ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո։ Մարդասպանը եղել է ոստիկանական համազգեստով։

Ականատեսներից մեկը հայտնել է, որ տղամարդկանցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ևս մահացել է։

ՄԱԿ-ը հաստատել է այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ զոհվածներն աշխատել են Թմրանյութերի և հանցագործությունների հարցերով զբաղվող բաժնում։