տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի մամուլի խոսնակը չի կարողացել զսպել արցունքներն ուղիղ եթերում՝ խոսելով Գազայի մասին...

ՄԱԿ-ի մամուլի խոսնակը չի կարողացել զսպել արցունքներն ուղիղ եթերում՝ խոսելով Գազայի մասին (տեսանյութ)

73
0

1018283285

ՄԱԿ-ի մերձավոր արևելյան գրասենյակի մամուլի խոսնակ Քրիս Հանեսը չի կարողացել զսպել արցունքները Al-Jazeera-ի ուղիղ եթերում, երբ խոսել է Իսրայելի բանակի կողմից ՄԱԿ-ի դպրոցի ռմբակոծության մասին։

Ավելի ուշ` նա իր Twitter-ում գրել է, որ «արցունքներն ավելի շիտակ են ցույց տալիս եղելությունը, քան բառերը»՝ նշելով, որ իր հուզմունքը ոչինչ է այն բանի հանդեպ, թե ինչ են զգում Գազայի բնակիչները։

«UNRWA-ը ցնցված է Գազայում տեղի ունեցածով։ Մենք հասել ենք կրիտիկական կետի, մեր աշխատակիցներին սպանում են, փախստականների ապաստանները լիքն են։ Ինչով է այս ամենն ավարտվելու», — ասել է նա։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի դպրոցի ռմբակոծության ժամանակ զոհվել է 20 մարդ, մոտ 100 մարդ վիրավորվել է։