ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտադիր է Անվտանգության խորհրդում քննարկել Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման մեղադրանքները։ Այս մասին նա ասել է Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ բանակցություններից հետո։
«Մենք դա քննարկել են վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Ես այդ հարցն ընդունել եմ ի գիտություն, և մենք Անվտանգության խորհրդի անդամների հետ կքննարկենք այն»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։
Իրաքյան կողմը երկրի տարածքում գործող սունիական ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորման և աջակցման հարցում մեղադրում է Սաուդյան Արաբիային։ «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը նույնիսկ հնչեցրել է 150 մլն դոլար աջակցություն ցուցաբերելու մասին տեղեկությունը։