տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանելու է Մերձավոր Արևելք՝ նպաստելու խորացող հակամարտության հանգուցալուծմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանելու է Մերձավոր Արևելք՝ նպաստելու խորացող հակամարտության հանգուցալուծմանը

55
0

rsz_417792_ban_ki_moon_onu_egitpo_mohamed_morsi_proceso_trasparente

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հուլիսի 19-ին ժամանելու է Մերձավոր Արևելք, որպեսզի նպաստի Գազայի հատվածում բռնության դադարեցմանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով միջազգային կառույցի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելմանին:

«Նա տարածաշրջան կմեկնի վաղը, որպեսզի իր համերաշխությունը հայտնի իսրայելցիներին ու պաղեստինցիներին, ինչպես նաև օգնի նրանց դադարեցնել բռնությունը և որոշակիացնել հետագա գործողությունները՝ համագործակցելով տարածաշրջանային և միջազգային խաղացողների հետ», — հայտարարել է Ֆելմանը:

Բացի դրանից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ կրակի դադարեցումը հակամարտության կարգավորման հարցում հաջողության հասնելու համար պարտադիր պայման է: