տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Աֆղանստանի ընտրությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Աֆղանստանի ընտրությունները

74
0

140406070737-01-afghanistan-elections-0406-horizontal-gallery

Աֆղանստանում կայացած նախագահական ընտրություններն ու ՏԻՄ ընտրությունները կարևոր քայլ են այդ երկրի ժողովրդավարացման գործում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։

Նա գովեստի խոսքեր է հնչեցրել իշխանությունների, աֆղանացի ժողովրդի քաջության համար, ովքեր պայքարում են իրենց երկրի ապագայի համար։ «Աֆղանցիները չվախեցան սպառնալիքներից և ճնշումներից՝ իրականացնելով ընտրելու իրենց իրավունքը։ Այդպիսով, նրանք կարևոր ազդանշան են ուղարկել բոլոր նրանց, որ բռնություններին դիմողները հաջողության չեն հասնելու», — նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Բան Կի Մունը նաև նշել է կանանց մեծ մասնակցությունն ընտրություններին, ինչը նրանց թույլ կտա րաժանի տեղ զբաղեցնել Աֆղանստանի հասարակությունում և մասնակցել երկրի ապագայի կերտմանը տղամարդկանց հետ միասին։

Հիշեցնենք, որ չնայած թալիբների լուրջ սպառնալիքները, ապրիլի 5-ին ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի, իսկ դրանց մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 5 տոկոսը։