Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին նախատեսված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որը նախագահելու է Բարաք Օբաման։ Նիստը նվիրված է լինելու ահաբեկչության դեմ պայքարին։ Այս մասին հաղորդում է ABC-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը։
«Նիստը կկայանա պետությունների ղեկավարների և վարչապետների մակարդակով», — ասել է նա։ «Օբաման Անվտանգության խորհրդի նիստը կանցկացնի ամենաբարձր միջազգային մակարդակով այլ երկրներում ռազմական գործողություններում ահաբեկիչներից եկող վտանգի համատեքստում», — ասել է նա։
Անվտանգության խորհրդի նիստին ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը։