ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել, որն արգելում է առաջիկա մեկ տարվա ընթացքում Լիբիայից նավթի ապօրինի արտահանումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Որոշումն ընդունվել է այն բանից հետ, երբ ԿԺԴՀ դրոշով լցանավը փորձել է Լիբիայի անջատվողականների կողմից վերահսկվող շրջանից վառելիք տեղափոխել։ Այս կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն Լիբիայի իշխանություններին կոչ է արել նման խախտումների վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում կապ հաստատել այն պետության հետ, որի դրոշի ներքո օրինախախտ լցանավը փորձում է նավթ արտահանել, և հետագա գործողությունները կոորդինացնել համաշխարհային կազմակերպության համապատասխան կոմիտեի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ԱՄՆ-ի ռազմածովային հատուկջոկատայինները գրոհել են հյուսիսկորեական Morning Glory լցանավը, որն անօրինական նավթ էր տեղափոխում Լիբիայի հյուսիսից։