տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը

128
0

8a390806557eef29b167750b4249b7ada2857ced

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, այդ թվում Ռուսաստանը, իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային տարածքային ամբողջականության ապահովման հարցում՝ կոչ անելով կողմերին քաղաքական երկխոսության, և հիշեցնելով, որ անհրաժեշտ է կատարել բոլոր միջազգային համաձայնագրերը, այդ թվում՝ Բուդապեշտյան հուշագիրը։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումներից հետո ԱԽ-ի որոշման մասին է հայտարարել Լիտվայի մշտական ներկայացուցիչ Ռիտա Կազռագիենեն։ «Քննարկման ժամանակ աջակցություն է հայտնվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Խորհուրդը կարծում է, որ Ուկրաինայում բոլոր խաղացողների գործողությունները պետք է լինեն զուսպ և կոչ է արել քաղաքական երկխոսության»,- ասել է լիտվացի դիվանագետը։

Լիտվացի դիվանագետը նաև տեղեկացրել է, որ առաջարկություն է եղել Ղրիմ ուղարկել միջազգային միջնորդական պատվիրակություն։ «Այս հարցը քննարկվելու է»,- ասել է նա։