տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն անօրինական է համարում Ղրիմի հանրաքվեն

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն անօրինական է համարում Ղրիմի հանրաքվեն

70
0

1362540

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ղրիմում հանրաքվեի անցկացման որոշումը համարում է անօրինական։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Իրավիճակն Ուկրաինայում բարդանում է, քանի որ նշանակված հանրաքվեն անօրինական է», — այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը քննարկումներից հետո։ «Միայն  Ուկրաինայի ամբողջ տարածքում անցկացվող հանրաքվեն կարող է համարվել օրինական», — հավելել է նա։

Տեղեկացնենք, որ երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացած քննարկումները չորրորդն էին Ուկրաինայի հարցով։ Դրանք տեղի են ունենում փակ դռների հետևում։

Հիշեցնենք, որ երեկ Ղրիմի խորհրդարանն ընդունել է երկու որոշում, որոնցից մեկով դիմել ՌԴ-ին՝ նրա կազմում ընդգրկվելու համար, իսկ մյուսով՝ մարտի 30-ից մարտի 16 է տեղափոխել այդ հարցով հանրաքվեն։