Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին մեղադրել են մարդկության դեմ կատարած հանցագործությունների, կտտանքների, զանգվածային սպանությունների և ցեղասպանության համար։ Այս մասին գրում է Washington Times-ը։
Զեկույցի համար համապատասխան ապացույցները հանձնաժողովը հավաքել է մեկ տարվա ընթացքում։ Արդյունքում ՄԱԿ-ը պատրաստել է 372 էջանոց զեկույց, որը ներկայացվել է Ժնևում։
Զեկույցի մեկ օրինակ ուղարկվել է Կիմ Չեն Ընին, որով վերջինիս զգուշացրել են, որ նա պատասխանատվություն է կրում իր վարչակարգի կողմից իրականացրած հանցագործությունների համար և պետք է կանգնի Միջագային քրեական դատարանի առաջ։ Բացի այդ, միջազգային տրիբունալի դատական հետապնդման տակ կարող են ընկնել ԿԺԴՀ-ի հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ։
Զեկույցում նաև ապացույցներ են ներկայացված քաղաքական ահաբեկչությունների վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ փաստեր կան կենտրոնացված ճամբարներում քաղաքական բանտարկյալների մասին։