ՄԱԿ-ը հայտնել է սիրիացի երեխաների մասսայական պատվաստման մասին: Կպատվաստվեն Սիրիայում և հարևան երկրներում գտնվող 23 մլն սիրիացի երեխաներ: Ծրագիրը հիվանդությունների տարածման դեմ պրոֆիլակտիկ միջոց կլինի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հաղորդվում է, բժիշկների գլխավոր խնդիրը կլինի հակամարտության գոտում գտնվող 2 միլիոն երեխաների պատվաստանյութ մատակարարելը: Նշվում է, որ Սիրիայի տարածքում արդեն պոլիոմիելիտի 17 դեպք է գրանցվել: