տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը զգուշացնում է ԿԱՀ-ում ցեղասպանության վտանգի մասին

ՄԱԿ-ը զգուշացնում է ԿԱՀ-ում ցեղասպանության վտանգի մասին

141
0

50836.p

Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունում մեծ է ցեղասպանության վտանգը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Գինգը, ով մատնանշել է, որ քրիստոնյաների և մուսուլմանների միջև բախումները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Ակնհայտ են ցեղասպանության համար բոլոր պայմանները, որոնք մենք տեսել ենք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուանդան և Բոսնիան»,- ասել է Գինգը։

Իրավիճակը ԿԱՀ-ում կտրուկ սրվել է 2013 թվականի մարտին, երբ պաշտոնանկ էր արվել գործող նախագահը։ Սակայն նրան այդ պաշտոնից հեռացրած Միշել Ջոտոդիան անցած շաբաթ նույնպես հրաժարական է տվել՝ հետևելով աֆրիկյան պետությունների ղեկավարների հորդորներին։ ԿԱՀ-ը մշտապես տառապել է ներքաղաքական լարումից, քանի որ այստեղ հաճախ են բախումները տեղի քրիստոնյա և մուսուլման բնակչության միջև։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here