տուն Քաղաքական Հայաստան Մակունցը՝ Ալիևի և Հասանովի ռազմատենչ հայտարարությունների մասին

Մակունցը՝ Ալիևի և Հասանովի ռազմատենչ հայտարարությունների մասին

271
0

Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ունեցած իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, որին հաջորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքի Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ Ադրբեջանի նախարարը, ըստ էության, խոստովանել է, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից:

Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016 թվականին, այնպես էլ ցանկացած այլ պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին: Մենք մեր ապրելու իրավունքի առաջ չենք ընկրկելու՝ ամկախ կուսակցական պատկանելիությունից ու քաղաքական հայացքների տարբերությունից: Մեր կարևոր խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս կարևոր հայտարարությունների վրա, որովհետև Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը: Իմ համոզմամբ, միջազգային հանրությունը, առավել ևս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար, այս օրերին կորոնավիրուսի համավարակի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ, որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել նոր էսկալացիայի տարածաշրջանում, կրկնում եմ, ուժգին պատասխան-արձագանք է ստանալու և աղետալի հետևանքներ է ունենալու, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը: