Մալթան 650 հազար եվրոյով վաճառելու է Եվրամիության քաղաքացիություն, հաղորդում է Reuters-ը։ Մալթայի խորհրդարանը հավանության է արժանացրել հարուստ և ունևոր մարդկանց Մալթայի քաղաքացիություն վաճառելու վարչապետի նախաձեռնությունը: Առաջին տարում Մալթայի քաղաքացիություն կստանա 45 մարդ, ինչը երկրին կբերի մոտավորապես 30 միլիոն եվրո,- ենթադրում է վարչապետ Յոզեֆ Մուսկատը:
Մալթայի ընդդիմությունը կոշտ քննադատության է ենթարկել այս նախաձեռնությունը: «Սա «սև օր» է ժողովրդավարության համար»,- հայտարարել է ընդդիմադիր Սիմոն Բուզուտիլը և հավելել, որ քաղաքացիությունը յուրահատուկ արժեք է, ուստի գին սահմանելով՝ կառավարությունը ոչնչացնում է այդ արժեքը:
Ի դեպք, որ այսպիսի քայլեր իրենց երկրներում կիրառել են նաև ԵՄ այլ պետություններ: Օրինակ՝ եթե Հունաստանում անհատը ձեռք է բերում անշարժ գույք 250 հազար եվրոյի սահմաններում, ապա նրան շնորհվում է քաղաքացիություն: