տուն Լուրեր Մալայզիացի գործարարը Լեդի Գագայի և մարմնավաճառների դիմաց վաճառել է ամերիկյան ռազմական գաղտնիք

Մալայզիացի գործարարը Լեդի Գագայի և մարմնավաճառների դիմաց վաճառել է ամերիկյան ռազմական գաղտնիք

175
0

101203-N-026«Գեր Լեոնարդո» մականունով մալայզիացի գործարարը մեղադրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի գաղտնիքը բացահայտելու մեջ, ինչի դիմաց ստացել է Լեդի Գագայի համերգի տոմս, ինչպես նաև մարմնավաճառների հետ զվարճանալու հնարավորություն։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

Նրա ընկերությունը 25 տարի շարունակ սպասարկել է ամերիկյան ռազմանավերը, սակայն պայմանագիրը չեղյալ է հայտարարվել։ Նշվում է, որ այս տարիների ընթացքում ընկերությունը 10 մլն դոլարի խարդախություն է թույլ տվել ամերիկացիների հետ համագործակցության ժամանակ։ Բացի այդ, հայտնի է, որ դավադրության մեջ մեղադրվում է նաև ռազմածովային ուժերի ղեկավար Մայքլ Միզևիչը։

Ձերբակալվածները չեն ընդունել իրենց մեղքը։ Լսումները կսկսվեն նոյեմբերի 8-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here