տուն Քաղաքական Միջազգային Մալայզիայում սկսվել է աշխարհի ամենասարսափեցնող տոներից մեկը (տեսանյութ)

Մալայզիայում սկսվել է աշխարհի ամենասարսափեցնող տոներից մեկը (տեսանյութ)

147
0

Thaipusam_007

Մալայզիայում սկսվել են աշխարհի ամենասարսափեցնող փառատոններից մեկի տոնակատարությունները: Այն կոչվում է Մայպուսամ, որի ժամանակ հնդկացիները հավաքվում են Կուալա Լումպուրից ոչ հեռու գտնվող սարի մոտ, որի գագաթին գտնվում մի ժայռ: Այդ ժայռի մոտ հասնելու համար պետք է հաղթահարել 272 աստիճան ունեցող սանդուղքը:

Լեգենդի համաձայն` ժայռում ապրում է Մուրուղան անունով աստվածը, որը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ: Այն բարեգթության, ապաշարանքի տոն է: Այս միջոցառմանը սկսում են նախապատրաստվել մեկ ամիս առաջ:

Տոնի օրը երթի ժամանակ մասնակիցները իրենց գլխին են լցնում այրված կոկոսի մոխիր, ինչպես նաև իրենց այտերը և լեզուները ծակում են սուր ասեղներով: Մարմնի վրա կախում են երկաթե կամ փայտե ծանր շրջանակներ, որոնց մեջ դնում են ծաղիկներ կամ սիրամարգի փետուրներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here