Մալայզիայի իշխանությունները հերքել են, որ Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի` ռադարներից անհետանալուց հետո այն շարունակել է օդում մնալ չորս ժամ շարունակ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Բացի այդ, այդ երկրի պատկան մարմինները հայտնել են, որ այն լուսանկարները, որոնց վրա երևում են ինքնաթիռի կործանման վայրը, հրապարակվել է սխալմամբ: Իսկ այն բեկորները, որոնք հայտնաբերել էր չինական արբանյակը, չեն պատկանում ինքնաթիռին:
Հիշեցնենք, որ այսօր ամերիկյան The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ռադարներից անհետանալուց հետո ինքնաթիռն օդում է եղել ևս չորս ժամ: Իսկ ռադարին ազդանշան ուղարկող սարքն անջատվել է կամ օդաչուի կամ անհայտ անձի կողմից: