տուն Քաղաքական Միջազգային Մալայզիական ինքնաթիռը փնտրում են Ղրղզստանում

Մալայզիական ինքնաթիռը փնտրում են Ղրղզստանում

123
0

malaysia-777-geoffrey-thomas

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը դիմել է Ղրղզստանի նախագահին` խնդրելով աջակցություն ցուցաբերել 10 օր առաջ անհետացած Boeing-777 ինքնաթիռի որոնման աշխատանքներում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ավիացիայի պատմության ընթացքում ամենաառեղծվածային անհետացման հետևանքով առայժմ ոչինչ հայտնի չէ ինքնաթիռում գտնվող 227 ուղևորների և անձնակազմի 12 անդամների ճակատագրի վերաբերյալ: Այժմ քննարկվում է ինքնաթիռի առևանգման հարցը, քանի որ պարզվել է, որ ինքնաթիռը ուղևորվել է դեպի Միջին Ասիա, իսկ դրանից առաջ անհայտ պայմաններում օդաչուները կամ ուղևորներից մեկն անջատել է ինքնաթիռի ռադարները, այդ պատճառով մինչև հիմա անհայտ է նրա գտնվելու վայրը: