Malaysian Airlines ավիաընկերության անհետացած օդանավը փնտրող խմբերը սկսել են որոնողական աշխատանքների նոր փուլ՝ ինքնաթիռը կամ նրա բեկորները փնտրում են ջրի տակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հատուկ էլեկտրոնային սարքերով նավերը կփորձեն ինքնաթիռի ինքնագիր սարքերը գտնել Հնդկական օվկիանոսի հատակին։ Նրանք կհետազոտեն մոտ 200 կմ տարածք։ Ընդհանուր առմամբ, այսօր մեկնարկած աշխատանքներին մասնակցում են 14 ինքնաթիռ և 9 նավ։
Հիշեցնենք, որ 237 մարդ տեղափոխող ինքնաթիռն անհետացել է մարտի 8-ին։