տուն Լուրեր Մալալա Յուսուֆզայը ստացել է Սախարովի անվան մրցանակը

Մալալա Յուսուֆզայը ստացել է Սախարովի անվան մրցանակը

245
0

0article-20130711-boykoru-Malala-Yousafzai

Պակիստանցի աշակերտուհի Մալալա Յուսուֆզյաը ստացել է Եվրախորհրդարանի կողմից շնորհվող Անդրեյ Սախարովի մրցանակը «Մտքի ազատության համար»: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անձամբ է շնորհել մրցանակը` Մալալային անվանելով հերոսուհի և մարտիկ: 16-ամյա պակիստանուհին մրցանակը նվիրել է Պակիստանի բոլոր «անհայտ հերոսներին» և կոչ է արել պայքարել ամբողջ աշխարհում կրթության հասանելիության համար:

Հիշեցնենք, որ 2009 թվականին պակիստանցի թալիբներն արգելել էին Սվատ հովտի աշակերտուհիներին դպրոց հաճախել, ինչին ընդդիմացել էր Մալալա Յուսուֆզայը: Կարճ ժամանակ անց նրա վրա մահափորձ է կատարվել, ինչի հետևանքով Մալալան լուրջ վնասվածքներով տեղափոխվել է արտասահման, որտեղ նրա կյանքը փրկել են:

Մալալան բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Պոլիկովսկայայի նավնա»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here