Պակիստանցի երիտասարդ իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն իր գիրքն է նվիրել: Մալալան և իր հայրը Բուքինգհեմյան պալատի՝ Համագործակցության երկրներին նվիրված ընդունելության հյուրերի թվում էին:
Մալալան թագուհուն իր «Ես՝ Մալալան» գիրքը նվիրելով՝ ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այստեղ, և ես կցանկանայի Ձեզ իմ գիրքը նվիրել: Շատ կցանկանայի, որ աշխարհում բոլոր երեխաները կրթություն ստանալու իրավունք ունենային»:
Հիշեցնենք, որ Մալալա Յուսուֆզայը վերջերս արժանացավ Եվրախորհրդարանի «Սախարով» մրցանակին: