«Այսօր հայ արձակի մեծագույն վարպետներից մեկը՝ Հրանտ Մաթևոսյանը, կդառնար ընդամենը 85 տարեկան: «Աստծո որևէ արարած եթե կարողանա ասել, թե ինքն ինչու է ծաղիկ, գայլ, մարդ, ձի կամ նկար, այդպես էլ գրողը կասի, թե ինքն ինչու է գրող և ինչու է գրում»,- գրել է Հրանտ Մաթևոսյանը»,- ասված ՀՀ նախագահի աշխատակազմի հրապարակման մեջ:
«Երբ այստեղ ես, շատ բնական է թվում, որ մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ, այս ազատության մեջ, հանգստության ու նաև՝ անհանգստության մեջ»,- 2019 թ. հունիսին Ահնիձորում այցելելով Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն՝ ասել էր նախագահ Արմեն Սարգսյանը։