Այսօր հանաճրեղ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի տարեդրձն է.
Կամպոզիտորի 80-ամյա հոբելյանին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա սույն թվականի մարտի 5–ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:
Այդ մասին տեղեկացրել է «ՄՇԱՐ» մշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջը և հրապարակել ֆիլմի պաշտոնական թրեյլերը:
«Մաեստրո Մանսուրյան» Ֆիլմի ստեղծմանն ու հանրայնացմանն աջակցել են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանում «Գյոթե» կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը: Կից ներկայացնում ենք ֆիլմի պաշտոնական անոնսը:
Տիգրան Մանսուրյան (ծնվ. 1939, հունվարի 27), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։ Հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։
Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։
Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։ Գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես՝ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը» և «Հին օրերի երգը»։