տուն Աշխարհ Մադրիդում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման հեռանկարները

Մադրիդում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման հեռանկարները

394
0

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Մադրիդում հանդիպել է իսպանացի գործընկերների հետ։

Ինչպես տեղեկացնում է 1lurer.am-ը, երկու կողմերն էլ բարձր են գնահատել հանդիպման ձևաչափը և դրա արդյունավետությունը։

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդգծել է ՄԱԱԵ մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Ղազարյանը ներկայացրել է նաև ընդհանուր միտումները հարկադիր վերադարձի ոլորտում, թվերի դինամիկան՝ վերջին տարիների կտրվածքով։

Իսպանացի գործընկերներն աջակցություն են հայտնել ոլորտի բարեփոխումների ուղղությամբ հայկական կողմից գործադրվող ջանքերին: