տուն Աշխարհ Մադրիդում պաշտոնապես սուգ է հայտարարվել

Մադրիդում պաշտոնապես սուգ է հայտարարվել

283
0

Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում այսօրվանից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։

Պետական հաստատությունների վրա կխոնարհվեն Մադրիդի համայնքի դրոշները, ամեն օրը ժ.12.00 բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։

Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուքյան» պաշտոնական էջը:

Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի։