Մադրիդում բացվել է կատուներով սրճարան: Այստեղ յուրաքանչյուրը կարող է ժամանակ անցկացնել այս տնային կենդանիների հետ: Բոլոր կատուներն անցել են հատուկ ընտրություն. մասնակցում էին հանգիստ, ոչ ագրեսիվ կատուներ: Ի դեպ, սրճարանում պաշտպանված են նաև կատուների իրավունքները. կատուներին գրկել կամ շոյել արգելվում է, եթե նրանք դիմադրություն են ցույց տալիս:
Սրճարանում հնարավոր է նաև կատուներին որդեգրել, իսկ դրանց հետ շփման վարձը ժամում վեց եվրո է: