Այս ամռանը Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հրաժեշտ տալ երեք ֆուտբոլիստների: Այս մասին հաղորդում է իսպանական Marca-ն:
Տրանսֆերի են հանվելու պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն, կիսապաշտպան Կասեմիրուն, հարձակվող Մորատան: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին զրուցել է բոլոր երեք ֆուտբոլիստների հետ և բացատրել ակումբի դիրքորոշումը նրանց տրանսֆերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի պաշտպան Կոենտրաուի ծառայություններով հետաքրքրության մասին ավելի վաղ հայտնել էին «Միլանն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Մորատան կարող է հայտնվել Լոնդոնի «Արսենալում»: