Մադրիդի վարչության ղեկավար Անա Բոտելյան սպառնացել է քաղաքի աղբահաններին: Նա հայտարարել է, որ եթե վերջիններս շարունակեն գործադուլը, քաղաքի ադմինիստրացիան նրանց հետ պայմանագիրը չեղյալ կհայտարարի, հաղորդում է BBC-ն:
Անա Բոտելյայի խոսքերով՝ քաղաքում աղբահանության հետ կապված կրիտիկական իրավիճակ է ստեղծվել:
Հիշեցնենք, որ Մադրիդում աղբահավաքները գործադուլ են հայտարարել ինն օր առաջ՝ աշխատավարձի նվազեցման և կրճատումների պատճառով: