Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աջակցություն է հայտնել այն նախաձեռնությանը, որով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ նշելով նրա առանձնահատուկ դերը սիրիական թնջուկի հաղթահարման գործում։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Եթե ինչ-որ մեկն այս պատմական պահին արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, ապա դա նախագահ Վլադիմիր Պուտինն է, ով կարողացավ կանխել պատերազմը, որը սպառնում էր սիրիացի ժողովրդին»,- ասել է Ուգո Չավեսի հետնորդը։