Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մետրոյի կառուցվող թունելի վրա տեսել է Ուգո Չավեսի դեմքը, հաղորդում է El Nuevo Herald-ը:
«Մենք տեսանք այդ պատկերը, որը հառնեց բանվորների առաջ, նրանք կարող էին խոսել նրա հետ… այդ սյան վրա… ի՞նչ մենք տեսանք այդ սյան վրա: Կերպարը, այս երկրի կերպարը, որը տարածվել է բոլոր կողմերում, այնպիսի մի ֆենոմեն, որը բացատրություն չունի»,- զարմանքով պատմել է Մադուրոն:
Հիշեցնենք. նախկինում Մադուրոն մի քանի անգամ ասել է, թե Չավեսն իրեն երևացել է թռչնի տեսքով: