տուն Քաղաքական Միջազգային Մադոննան, հնարավոր է, կոչ անի՝ բոյկոտել Սոչիի օլիմպիական խաղերը

Մադոննան, հնարավոր է, կոչ անի՝ բոյկոտել Սոչիի օլիմպիական խաղերը

254
0

1592439-madonna-super-bowl-10-617-409

Հայտնի փոփ երգչուհի Մադոննան միացել է Ռուսաստանում միասեռականների իրավունքների համար պայքարին՝ աջակցություն հայտնելով «Սերը հաղթում է ատելությանը» ակցիային։ Այս մասին գրում է The Metro-ն։

Մադոննան մտահոգված է Ռուսաստանի կառավարության կողմից ընդունված օրենքով, որն օգտագործվում է նույնասեռականների դեմ։ Նա միացել է այն իրավապաշտպաններին, որոնք հանդես են գալիս իշխանությունների դեմ՝ Սոչիի օլիմպիական խաղերի նախօրեին։ «Ռուսական պատմության այս վտանգավոր փուլում մենք պարտավոր ենք հանդես գալ որպես պաշտպաններ։ Միասին մենք կարող ենք Ռուսատսանի ԼԳԲՏ ներկայացուցիչներին ուղերձ հղել, որ աշխարհը նրանց կողմն է, իսկ նրանք, ովքեր ցանկանում են աջակցել նրանց, պետք է միայնակ չլինեն արդարության համար այս մեծ պայքարում», — հայտարարել է Մադոննան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here