Երգչուհի Մադոննան բաժանվել է իր 25-ամյա ընկերոջից: Ասում են, թե նրանց աշխատանքային գրաֆիկն այնքան ծանրաբեռնված է, որ անձնական կյանքի ժամանակ պարզապես չի մնում: Իսկ չարակամները պնդում են, որ երիտասարդը մեծացավ եւ հասկացավ, որ այդ հարաբերությունները լուրջ չեն կարող լինել:
Վերջին անգամ զույգին միասին տեսել են այս տարվա մայիսին:
Մադոննայի նախկին ընկերը` Զաիբատն այժմ մասնակցում է ֆրանսիական Պարեր աստղերի հետ հեռուստանախագծին:
Աստղային զույգի բաժանման մասին հայտնի է դարձել Մադոննային նախկին ամուսնու` Շոն Պեննի հետ տեսնելուց հետո: Նրանք միասին մասնակցում էին բարեգործական նախաձեռնության Հաիթիում: