«Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մագիստրատուրայում ընդունելությունը կանցկացվի հունիսի 16-30-ը:
«Մագիստրատուրայում ընդունելության կարգով ժամկետներ են սահմանված հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփվելու են մինչեւ հուլիսի 5-ը։ Ասպիրանտուրայում առաջարկվում է կասեցնել մրցութային չհանդիսացող օտար լեզվի, ինֆորմատիկայի եւ տեղեկատվական-հաղորդակցական հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը։ Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփելու են մինչեւ հուլիսի 5-ը»,- ասաց նախարարը։
Ժամկետները սահմանելիս հաշվի է առնվել նաև զորակոչը: