տուն Uncategorized ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

185
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 23-ին, ժամը 18։32-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4,5 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4,5-ին կմ-ին «Mercedes E-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տուժածներ Միշա Տ.-ն (ծնված 1994 թ.), Գագիկ Տ.-ն (ծնված 1972 թ.), Արմեն Շ.-ն (ծնված 1990 թ.) և Աղասի Ու.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: