տուն Հասարակություն ՃՏՊ Չարենցավան քաղաքում. տուժածներ չկան

ՃՏՊ Չարենցավան քաղաքում. տուժածներ չկան

209
0

Փետրվարի 8-ին, ժամը 19:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Գանգրահեր տղայի» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարիկ Հ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: