տուն Լուրեր ՃՏՊ Բերդիկ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ Բերդիկ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

135
0

1003577_426545407472521_1439498589_nԴեկտեմբերի 8-ին, ժամը 20.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հ-9» միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Բերդիկ գյուղի մոտակայքում,  «ԲՄՎ» մակնիշի 35 TS 881 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները տուժածներին՝ 1995 թ. ծնված Ա. Ա.-ին և 1992 թ. ծնված Ա. Ա.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն:Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here