Hraparak.am-ը գրում է.
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, նոյեմբերի 26-ին «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին հրապարակեց նրա դատավճիռը, Սերժ Վարդանյանն արդարացվեց։
«Ինքս միջնորդել էի վիճաբանությունների փուլում, որ արդարացվեր։ Նրանք օբյեկտիվորեն ոչինչ չէին կատարել , ինչ-որ արարք չէին կատարել, որ որակվեր խուլիգանություն։ Դատարանը բազմակողման քննություն արեց, հնարավոր բոլոր փաստարկները ստուգեց, քրեական գործով բոլոր դրվագները, անգամ լրացուցիչ փորձաքննություն նշանակեց։ Քննության արդյունքում բոլորն էլ համոզվեցին, որ այդ երեխեքի կողմից ոչինչ չի կատարվել»,- ասել է Սերժ Վարդանյանիպաշտպան Մանվել Գրիգորյանը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սերժ Վարդանյանը 2017թ․սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր․ Քոչար փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել էր զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում